Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Իրաքցի վանականն իսլամիստներից հնագույն հայկական ձեռագրեր է փրկել

Իրաքցի վանականն իսլամիստներից հնագույն հայկական ձեռագրեր է փրկել
25.05.2015 | 12:51

Իրաքի և Սիրիայի տարածքում ահաբեկչական գործունեություն ծավալող «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները «խաչակրաց արշավանք» են սկսել իսլամի հետ կապ չունեցող տարբեր ազգերի հատկապես քրիստոնյաների մշակույթների դեմ` միտումնավոր ոչնչացնելով հնագույն պատմություն ունեցող քաղաքներ, հուշարձաններ, եկեղեցիներ ու գրավոր արձանագրություններ: Իրաքցի վանական Նաջիբ Միքայելը, կյանքը վտանգելով, իսլամիստներից փրկել է մի քանի հարյուր հնագույն ձեռագիր, որոնք Իրաքի 2000-ամյա քրիստոնեական ժառանգության մասն են: dailystar.com.lb-ն նշում է, որ վանականը ոչնչացումից փրկել է 13-19-րդ դարերին թվագրվող 6 արկղ ձեռագիր: Փաստաթղթերն իրաքյան Մոսուլ քաղաքից տեղափոխվել են Իրաքյան Քուրդիստան` Քարաքոշ քաղաք: Միքայելի փրկած հավաքածուում կան պատմական ու փիլիսոփայական տեքստեր, քրիստոնեությանն ու իսլամին առնչվող փաստաթղթեր, հայերեն, արամեերեն ու արաբերեն ձեռագրեր: Վանականի պատմելով, երբ իսլամիստները գրավել են Մոսուլը, իրենք որոշել են հավաքել արժեքավոր ձեռագրերն ու մեքենայով փախչել Քարաքոշ: Իրաքի ու Քրդստանի սահմանին գրոհայինները թույլ չեն տվել, որ վանականի մեքենան անցնի, նա ձեռագրերը գաղտնի փոխանցել է սահմանը ոտքով անցնողներին: Բարեբախտաբար, բոլոր ձեռագրերն անվնաս հասել են Իրաքյան Քրդստան և այժմ պահվում են Էրբիլի գրադարանում:

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ